2021-2022 ուս տարվա ծրագիր

Խոհարարության դասընթացները կհետաքրքրեն ոչ միայն ապագա խոհարարներին ,այլ նաև այն մարդկանց ովքեր սիրում են համեղ և առողջարար սնվել,կամ պատրաստել ընտանիքի համար և զարմացնել նոր բացահայտված տաղանդով։ 2021-2022 ուս տարվա ընթացքում պատրաստվում ենք ծանոթանալ խոհարարության հիմունքներին հետևյալ կետերով;

  • Ձևավորման և մատուցման նշանակությունը որտեղ առանձին կարտացոլվեն ՝ սպասքի ընտրումը,գույների նշանակությունը և համադրումը,մթերքների համադրումը,նախուտեստների մատուցման ջերմաստիճանը,նախուտեստների պատրաստման սահմանված ժամանակը
  • Ծիսական օրացույցում կունենանք մասնակցություն ՝ Հարիսայի ծեսով,թթու դրիկով,ղափամա,բերքի տոն, ամանոր,գարնանն ընդառաջ և էլի շատ տոներով։
  • Սովորողների համար կարևոր կետերից մեկն է շփումը ոլորտի մասնագետների հետ,կլինն մաստեր դասեր,կգնանք հյուր և կընդունենք հյուրեր մեր խոհանոցում։
  • Առանձին կետով անդրադառնալու ենք ճամբարային խոհարարությանը,հատկապես Արատեսյան մառանը կլինի խմբի գործունեության կենտրոնում ,նախապես համաձայնեցնելով լաբորատորիայի հետ
  • Համագործակցություն 9 րդ դասարանի կինո-ֆոտո ընտրության խմբի հետ,սովորողները վիդեո տարբերակով սեբաստացիներին կառաջարկեն ՝ինչ եփել այսօր ։
  • Ֆիլմի դիտում
  • Արդի խոհարարական բիզնեսսում կարևոր կետ է բանկետային ծառայության հմտությունը,որը կլինի ծրագրի հիմքերից մեկը,սովորողները պրակտիկ կերպով կծանոթանան կորպորատիվ փաթեթների սպասարկմանը։
  • Հունվարյան ամփոփումներ

Սովորողի մոտ ձևավորել հասարակական սննդի, խոհանոցի սանիտարահիգենիկ և անվտանգության կանոնների պահպանման կարողություններ: Ավարտելով այս մոդուլը` սովորողը կիմանա հումքի, կիսապատրաստվածքներիև խոհարարական պատրաստի արտադրանքների պահպանման և տեղափոխման սանիտարական պահանջները,ինֆեկցիաների և թունավորումների կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև ապահովել անձնական
հիգիենայի պահանջները և հակահրդեհային անվտանգության կանոնները:

Որից հետո ամփոփում ենք՝

Ներկայացնել նախապատրաստական աշխատանքների կատարումը
Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում խոհանոցի նախապատրաստական աշխատանքների կատարման գործընթացը,

2) ճիշտ է նախապատրաստում խոհանոցը աշխատանքային գործընթացին:
Գնահատման միջոցը Արդյունքի գնահատումն իրականացվելու է հարց ու պատասխանի և գործնական առաջադրանքի հիման վրա:
ՈՒսանողին կտրվեն հարցեր խոհանոցային սարքավորումների անվտանգության, սարքավորումների և պարագաների
սանիտարահիգենիկ վիճակի, խոհարարի անձնական հիգիենայի մասին: Գործնական հանձնարարությամբ
ուսանողին կհանձնարարվի նախապատրաստել խոհանոցը:
Ստորև ներկայացվում է արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներ՝

1 նախապատրաստել խոհանոց
2 ստուգել օգտագործվող սարքավորումների անվտանգությունը, —

3ստուգել խոհանոցի սանիտարական վիճակը,

4խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Արդյունքի յուրացումը դրական է, եթե սովորողը հարցերին հիմնականում պատասխանում է ճիշտ, իսկ գործնականառաջադրանքը կարողանում է կատարել ամբողջությամբ:

Փուլ 2

1) ներկայացնել սննդամթերքի ջերմային մշակման եղանակները,

2) կատարել սննդամթերքի ջերմային մշակման գործողությունները:


Ստորև ներկայացվում է արդյունքի ուսուցման ծրագրային մանրամասներ՝

ա) հիմնական եղանակ` — եփում, —

բովում, — խանձում, — ջրխաշում, համակցված

Փուլ 3

Սովորողի մոտ ձևավորել կերակրատեսակների պատրաստման, ձևավորման կարողություններ:

1) օգտվի բաղադրատոմսից համապատասխան նախուտեստ պատրաստելու համար,

2) կատարի պատրաստի արտադրանքի համապատասխան ձևավորում և հանձնում:

Գործնական հանձնարարությամբ սովորողին կհանձնարարվի ընտրել նախուտեստ, պատրաստել այն ըստ
բաղադրատոմսի, հաշվարկել չափաքանակների հանրագումարը:

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы