Ուսումնական ընդմիջման կազմակերպում

Ուսումնական արտադրական խոհանոցում,ամենօրյա աշխատանք են կատարում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի 10-11րդ դասարանների ընտրությամբ խոհարարության սովորողները։

2024 թվականի փետրվարից, լանչի կազմակերպման ձևը փոփոխվել է,այժմ սովորողները պատրաստում են կարկանդակներ տարբեր միջուկներով

Պատրաստել ենք՝ /լրամշակվող բաժին/

  • կարտոֆիլով
  • ոսպով
  • հավով պանրով
  • հավով գազարով

Փետրվարին աշխատել ենք հետևյալ թիմով ՝

Փետրվարի ժամատախտակ

  • Դավիթ Խաչատրյան
  • Ռալֆ Հավանճեան
  • Յանա Գրիգորյան
  • Իռեն Ջանիկյան
  • Անիելա Հավանճեան

Ուսումնական արտադրություն։ ՍԵպտեմբեր

Սեպտեմբերը բերք ու բարիքի հարուստ շրջան է։Բացի տեղական շուկայից ձեռք բերված մթերքները,կրթահամալիրում աշխատում ենք չկորցնել,դպրոցների այգիներից հավաքված բերքը։Արատեսի դպրական կենտրոնի այգիներից հավաքված խնձորը,տանձը,սալորը հատուկ տեղ ունեն մեր ծրագրում։

Սեպտեմբերի 11-31-ը միրգ բանջարեղենի մշակումից պատրաստել ենք՝

  • Խնձորի չիր
  • Սալորի պաստեղ
  • Դեղձի չիր
  • տանձի չիր
  • տանձի պավիդլո
  • սմբուկ չորացրած
  • սմբուկ սառեցված
  • սալոր սառեցված
  • դեղձ սառեցված
  • տղեմալի
  • խնձորիկներ թեյի համար

Հաշվետվություն սովորողների աշխատաժամանակ

Ամփոփում մարտի 1-ապրիլի 14

Մարտի 1-24՝

  • Ուսումնաական հացի արտադրություն յուրքանչյուր հինգշաբթի
  • Ուսումնական բրդուճների պատրաստում
  • Բրդուճների առաքում,վաճառք

Ապրիլ՝3-30

  • Ուսումնական հացի արտադրություն
  • Զատկեզատիկ է տոնավաճառի պատրաստում
  • ուսումնական արտադրանքի վաճառք ապրիլի 4,5,6,7
  • տաղավարների սպասարկում
  • Համեղ լանչի պատրաստություն
  • Համեղ լանչի առաքում
  • Համեղ լանչի վաճառք
  • Հյուրասիրության սպասարկում ապրիլի 6
  • հյուրասիրության սպասարկում Շնորհալու շնորհալիներ-ապրիլի 12
  • ընմիջման կազմակերպում հայ-վրացական կամուրջներ -ապրիլի 12

Մասնակիցներ՝

  1. Նարե Հակոբյան 9-րդ դասարան
  2. Հայկ Օհանջանյան 9-րդ դասարան
  3. Ռոման Թանթանյան 9-րդ դասարան
  4. Լաուրա Սարգսյան 9-րդ դասարան
  5. Ժուլիա Մախուլ 9-րդ դասարան
  6. Յանա Գրիգորյան 9-րդ դասարան
  7. Ամալյա Մաչյան 9-րդ դասարան
  8. Լևոն Ստեփանյան 9-րդ դասարան
  9. Ռալֆ Հավանճեան 10-րդ դասարան
  10. Անիելա Հավանճեան 10-րդ դասարան
  11. Անի Աբրահամյան 10-րդ դասարան
  12. Դավիթ Խաչատրյան 10-րդ դասարան
  13. Անի Ապրոյան 11-րդ դասարան

Շնորհակալ ենք․․․

Խոհարարության կենտրոնի սովորողները ավելի մեծ ոգևորությամբ են սկսել աշխատել,լավագույն աշխատարան ունենալը մեծ պատիվ է։Խոսքեր ավելորդ են,պարզապես դիտեք տեսանյութը։

Ամփոփում ենք դեկտեմբերը

9-րդ դասարանների ընտրությամբ խմբերի սովորողները ակտիվ մասնակցում են Սեբաստացի մոլլի միջավայրի ստեղծման,խնամքի աշխատանքներին։

Նոյեմբերի նախագծերի շարունակություն-ավարտ

  • Ալիսա Կարասովայի և Ալիս Գևորգյանի համակարգմամբ սեղանների ռեստավրացիան մոտենում է ավարտին
  • Փայտամշակման արհեստանոցում աշխատանքը դանդաղել է գնումների հայտի ոչ ամբողջական ձեռք բերման խնդրով,սովորողները աշխատում են ,բայց մատերիալը ամբողջական չէ

Նոր աշխատանքներնոր նախագծեր

Ուզումեմ առանձնացնել Գինու վաճառքի ռազմավարություն լայնածավալ ծրագիրը,որի ռազմավարության մշակման համար խորհրդակցել եմ վաճառքի մասնագետների հետ,ներկայացնում եմ երկու տարբերակ։

Գնումներ՝

  • Ուսումնական կենտրոնի տեխնիկայի և գույքի գնումների համար այցելել եմ տեխնիկայի երկու խանութ,Վեգա և Վեստա,լուսանկարել բոլոր այն տեխնիկաները ,որոնք անհրաժեշտ է կենտրոնի աշխատանքի համար,գնային առաջարկները Լիլիթ Ստեփանյանի և Գայանե Երանոսյանի հետ քննարկելուց հետո,գնումները կկատարվեն։
  • Գույքի մասով-գնումները երկուշաբթի ինքս կկատարեմ-նախապես խոսել ենք Լիիթ Ստեփանյանի հետ
  • Ալյուրի որակի բարձացման համար խոսել եմ Էջմիածնի ալրաղացի վաճառքի մասնագետի հետ,գնումների մասնագետի հետ քննարկումից հետո կներկայացնենք առաջարկը

Նախատեսվող՝

  • Ճաշացանկերի վերանայում-կազմում՝աշխատանքը ընթացքի մեջ է,,,
  • 5 տարեկանների սնունդը կրթահամալիրում- նախատեսվում է սկսել հունվարից
  • Աշխատանք վաճառքի ենթակա ապրանքների փաթեթավորման և վերջնական վաճառքի տեսքի համար-ընթացքի մեջ է խորհրդակցում եմ Կարինե Մացակյանի և կրթահամալիրի տեխնոլոգների հետ
  • Ապրանքների ձեռք բերման որակի և տեսականու թարմացում,աշխատանքը ընթացքի մեջ է
  • Արատես մեկնող խմբերի գնումների արկղիկ-նախատեսվող
  • Ճամփորդող խմբերի հետ հյուրասիրության արկղիկ Կրթահամալիրի արտադրանքի նմուշներ-գովազդային նախագիծ-նախատեսվող

Նորամուտը հեաձգվում է նորոգման աշխատանքների պատճառով

Հրապարակումը լրամշակվում է մինչև դեկտեմբերի ավարտը

Նոյեմբեր ամփոփում

Նոյեմբերի անելիքները

Միջավայրի բարելավման աշխատանքներ

  • Կենտրոնի սեղանների ռեստավրացիա՝համակարգումը Ալիսա Կարասյովա,մասնակիցներ՝9-րդ դասարանի ընտրությամբ դիզայն խմբի սովորողներ
  • Սեղանների ռեստավարացիայի համար նախատեսված կավե սալիկների ստեղծում՝Համակարգումը Ալիսա Գևորգյան և 9-րդ դասարաններու մքանդակ ընտրած սովորողներ 

Աշխատանքները սկսված են,երկար քննարկումներից հետո,որոշվեց սալիկները պատրաստել սովորողների հետ միասին,ավելի ուսումնական դարձնել վերանորոգման աշխատանքները։Մեր նախագծին միացան նաև քանդակ ընտրած 9-րդցիները,Ալիս Գևորգյանի ղեկավարությամբ։

Ինչպես նաև խոհարարության սովորողները մասնակցեցին սեբաստացի մոլլի բարելավման աշխատանքներին

  • Կենտրոնի բույսերի վերադասավորւմ,վերատնկում,թաղարային դիզայն,համակարգումը՝Շողիկ Պողոսյանի

Մինչ սեբաստացի մոլլում բույսերի վերատնկումը,ունեցանք շատ հետաքրքիր պարապմունք,բաց հողային միջավայրից հանեցինք խնկածաղկի թփերը՝արմատներով,այնուհետև մշակեցինք բույսը ավագ դպրոցի խոհացում,տերևները կտրեցինք,լվանալուց հետո պնամքով չորացրեցինք և ամենաօգտակար խոտաբույսը պատրաստ է օգտագործելու։շ

Համեցեք մեր բնական խնկածաղկով թեյելու,կամ համեղ մսային ուտեստ պատրաստելու։

  • Սեբաստացի մոլլի բուսական միջավայրի ստեղծում
  • Նվեր տուփերի նախագծում,կտրում,ստեղծում,համակարգումը ՝ԻՆժեներական լաբորատորիա՝,աշխատանքները քննարկվում են ,շուտով կսկսվեն
  • Փայտե սպասք,մատուցարանների պատրաստում,մասնակիցներ 9-րդ դասարանի ընտրությամբ փայտամշակում խմբի սովորողներ։աշխատանքների մեկնարկը տրված է,սպասում ենք գնումների հայտի հաստատմանը,որպեսզի ավելի մեծ թափով կատարենք մտածած աշխատանքը
  • Խոհարարության կենտրոնի արտադրական ապրանքների,կրթահամալիրի բրենդը ներկայացնող լոգոյի նախագծում,պատրաստում՝աշխատանքները Լենա Նալբանդյանի հետ 

Լենա նալբանդյանի առաջարկը՝

  • Ուսումնական կենտրոնը մեդիատիրությում՝աշխատանք Էլյա Սահակյանի հետ,աշխատում ենք որպեսզի սեբաստացի մոլլը ունենա գրագետ մեդիա տիրույթ
  • 5 տարեկանների սննդի կազմակերպումը այս ծրագրի առաջնային հարցերից է,

Առողջ սնունդը 5-տարեկանների ծրագրում,ծրագիրը լրամշակվում է,աշխատում ենք Նելլի Արղությանի հետ

  • Սննդի որակի բարելավմանն ընդառաջ աշխատում եմ գնումների ցուցակի լրացման,գնվող ապրանքատեսակների որակի ևտեսականու մասով,ուսումնասիրում եմ Հայաստանի տենդերային շուկան,գնային առաջարկները,պահպանելով առողջ սնունդ առողջ սերունդ մոտեցումը

Պատրաստվում ենք Սեբաստացի մոլլի նորամուտին՝դեկտեմբերի 15

ԴԵկտեմբեր անելիքներ

Շին աշխատանքների պատասխանատու ՝Էրիկ Սարիբեկյան

Կահույքի պատրաստում և տեղադրում ,պատասխանատու՝ Վահրամ Մարտիրոսյան

Նախագծերի գծագրում և դիզայն ՝Կարինե Մացակյան

Գնումների համակարգումը՝ Լիլիթ Ստեփանյանի

Ամփոփում ենք փետրվարը

Խոհարարական նախագծեր՝

Փետրվարին աշխատել ենք հետևյալ ծրագրով՝

Հաշվետվություն

2021-2022 ուսումնական տարին սկսեցի նոր էջով ՝խոհարարությունը մասնագիտություն 9 — րդ դասարաններում ։Ոգևորված,լիքը նոր գաղափարներով ծրագիրը գրեցի ու սպասում էի հետաքրքիր խմբի,մասնակիցներին դեռ չէի ճանաչում։Որքան շատ էր զարմանքս երբ կարդացի մասնակցների անունները 16 սովորող 16-ն էլ տղա։Զգում էի,որ հետաքրքիր օրեր ենք ունենալու։

Տարին սկսեցինք՝

Ունեցանք այսպիսի պարապմունքներ՝

Ապագա խոհարարները առաջարկում են համեղ բաղադրատոմսեր՝

Հունվարին անելիքներ շատ ունենք , սպասում ենք խոհանոցի նորամուտին ու կիրագօրծվեն մեր նախագծերը սիրուն ու հավեսով։

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы