Ուսումնական խոհանոց։Խոհարարության կենտրոն

Կենտրոնի ցուցասրահներ

Քաղցրանուշի սրահ`

Քաղցրանուշի սրահում ցուցադրվելու են կրթահամալիրի մեղրը,ուսումնական արտադրությամբ պատրաստված մուրաբաները,բնական կոնֆետները,ամռան ընթացքում պահեստավորված թթուները,Սրահում ցուցադրված ամբողջ արտադրանքը ենթակա է լինելու վաճառքի։

Գինու սրահ՝

Գինու սրահը ներկայացնում է կրթահամալիրի գինին,որտեղ սովորողները գինին կներկայացնեն ինչպես ՝սոմելիե,կառաջարկեն ապերիտիվ/գինու հետ մատուցվող պանիր,մեղր,ընդեղեն/ապերիտիվի պարունակությունը նույնպես կլինի Սեբաստացի բրենդի արտադրանք։Գինու սրահում կներկայացվի նաև բնական հյութեր որոնք չեն ենթարկվում ջերմամշակման։

Ուսումնական արտադություն՝

Ուսումնական արտադությունը կազմակերպվելու է խոհարարություն ընտրած Ավագ դպրոցի սովորողների խմբի հետ միասին։Արտադրվելու են ՝կիսաֆաբրիկատներ/Կոտլետ,տեֆտելի,նրբաբլիթներ,շերտավոր խմոր․․․ապրանքնտեսակները լրացվելու են ըստ պահանջարկի/Ամռան ընթացքում պահեստավորվելու է միրգ-բանջարեղեն,թե սառեցման թե չորացման տեխնոլոգիայով։Արտադրված ապրանքատեսակները կներառվե Արատես մեկնող խմբերի փաթեթում,հյուրասիրությունների ժամանակ գնումների ցուցակում,երկարօրյաների սննդի կազմակերպման ճաշացանկում։

Ուսումնական կենտրոնում կազմակերպվելու են՝ հյուրընկալություններ,ծեսերի, ազգային խոհանոցի ներկայացումներ,ինտերակտիվ խոհանոցային գործունեություններ։Կենտրոնի միջավայրը նախատեսվում է՝կոնֆերանսներ,վարպետաց դասեր,սեմինարներ,ուսումնական միջոցառումներ կազմակերպելու համար։Նման գործունեությունը ակտիվացնելու նպատակով աշխատելու ենք կրթահամալիրի ՍՄՄ թիմի հետ։

Ուսումնական կենտրոն-առաջնային աշխատանքներ

  • Աշխատանք խոհանոց սպասարկող աշխատողների հետ,միասնական աշխատանքներ ուղղված առողջ սննդարակգին, ամռան ընթացքում միրգ-բանջարեղենի սառեցման,ձմռանը առանց շաքար հյութեր,կաշաներ,թխուկներ պատրաստելու համար։Սննդի մեջ շաքարի պարունակության,չափաքանակների,ալյուրի օգտագործման չափաքանակների ստանդարտացում։
  • Խոհարարության կենտրոնը մեդիա տիրույթում,նախատեսում ենք աշխատել կրթահամալիրի բրենդը ներկայացնող ՍՄՄ թիմի հետ,որպեսզի ունենանք գրագետ մեդիատիրոյթ՝ FB,You toube,T/T,Instagram/
  • Խոհանոցում կամավորական աշխատանք կատարող սովորողների սանիտարական գրքույկների ձեռքբերում՝Խոհանոցային յուրաքանչյուր գործունեություն ծավալելու դեպքում անհրաժեշտ է ունենալ սանիտարահիգիենիկ գրքույկներ,արտադրանքը յուրացնելու թույլտվություն;տվյալ թույտվության և գրքույկների համար աշխատում ենք  մայր դպրոցի-բուժպատասխանատու՝Արծվիկ Մանուկյանի հետ։
  • Խոհարարության կենտոնի  լոգո․Ուսումնական կենտրոնի ցուցանակի,ենթակայք-բլոգի,արտադրության պիտակների համար հարկավոր է ներկայանալի լոգո,աշխատում ենք ՝Լենա Նալբանդյանի հետ
  • Պարտեզների,երկարօրյաների նորացված սննդակարգ․Սննդակարգի մշակում սննդաբան մասնագետի հետ համապատասխան  ՀՀԱՆ-ի  սահմանած սնունդը կրթօջախներում ստանդարտներ։
  • Խոհարարությունը 6-8 րդ դասարաններում․Տեխնոլոգիական գործունեությունը խոհանոցում  ըստ ուս պլանի Բովանդակության, նախնական գրաֆիկով սահմանված մասնակցություն ուսումնական արտադրությանը,հացաթխման,կիսաֆաբրիկատների,չրերի,քաղցրանուշների պատրաստման և պահեստավորման աշխատանքներին։
  • Խոհարարությունը 4-5րդ դասարաններում,Բովանդակություն կրտսեր դպրոցների ղեկավարների հետ քննարկումից հետո կլրացնեմ հետևյալ կետը։
  • Արատեսի խոհանոց․գնումներ-գնումներով սահմանված մթերքի ցուցակի նորացում,ապրանքանունների ավելացում, աշխատանք գնումների պատասխանատույի հետ։Արատես մեկնող սննդի փաթեթի ստեղծում/փաթեթը ստանալու համար Արատես մեկնող խմբի ղեկավարը, նախապես փոխանցում է հավաքված ամբողջական գումարը,որից կատարվում են գնումներ ըստ ներկայացված ճաշացանկի,խմբի մասնակիցների քանակի։Փաթեթը ներառում է տնտեսական,պարագաներ,սնունդ և այլ ըստ պահանջի։Փաթեթի պարունակությունը կներկայացվի շուտով։
  • Առողջ սնունդ առողջ ապրելակերպ նախագիծը դպրոցների խոհանոցում․Երկարացված օրվա ճաշացանկի կազմում ,ըստ  սննդի միջազգային առողջապահական ստանդարտների՝փնտրում ենք սննդաբան համագործակցության համար։

Դեմո նախագծեր՝

  • Վարպետաց դաս,կենտրոնում ծնողն է
  • Վարպետաց դաս,սովորող-սովորեցնող նախագծով
  • Վարպետաց դաս,հարթակում կրթահամալիրի շրջանավարտներն են
  • Կիսաֆաբրիկատների արտադրություն
  • Հաց,հացաբուլկեղենի թխման տեխնոլոգիա
  • Պանրի տեխնոլոգիա-համագործակցություններ պանրի արտադրողների,ՀՀ Գյուղ ինստիտուտի կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիաների ամբիոնի հետ։
  • Մրգային,բանջարեղենային բնական չիպսեր
  • Փայտե նվեր բոքսեր աշխատանք կրթահամալիրի ինժեներական լաբորատորիայի հետ,նվեր բոքսերը պարունակելու են ՝մեղր,գինի,պանիր,չրեր,խոտաբույսեր,բնական կոնֆետներ,որոնք կրթահամալիրի բրենդն են։
  • Խոտաբույսերի,թեյերի կրաֆտ փաթեթիկներ

Համագործակցություններ՝

  • Անահիտ Գրիգորյան ՝էկո հացահատիկ,էկո հացաբոլկեղեն
  • Ծաղկունք հյուրատուն ռեստորան
  • Ջանֆո վիետնամական ռեստորան
  • Սննդի քոլեջ
  • Գյուղ ինստիտուտի արտադրական տեխնոլոգիաների բաժին

Խոհանոցային միջավայր,անհրաժեշտ գույք

  • Գազօջախ- էլեկտրական
  • Ջեռոց
  • Սառնարան
  • Աման լվացող սպասք
  • Ներժից սեղան 2 հատ-աշխատանքային
  • կտրատելու տախտակներ միջազգային գույներով պայմանավորված
  • աթոռ-սեղան հյուրերի համար
  • հարիչ
  • ձեռքի հարիչ պտույտների բարձր հաճապականությամբ
  • դանակ-գդալ-պատառաքաղ
  • շերեփներ,խառնիչներ
  • կաթսաներ-տարաներ տարբեր չափերի
  • թեյնիկներ
  • Գրտնակներ
  • սկուտեղներ-մատուցարաններ
  • փակվող տարաներ-պահոցային տարաներ
  • հեռուստացույց-տեսադասերի համար
  • կավե ամաններ-կուժեր
  • էլեկտրական կշեռք-սեղանի
  • բանկետային սպասք թեյի
  • սպասք ճաշի
  • սպասք  դեսերտային
  • Լվացքի մեքենա
  • Մսաղաց

Ինտերիեր՝

Նախագիծը ՝Կարինե Մացակյանի

Միջավայրի դեկորացիա՝

Միջավայրում սեղանների ռեստավրացիա՝Ալիսա Կարասովա և 9-րդ դասարանի ընտրության խումբ

Միջավայրի կանաչեցում, կախվող բույսեր՝Շողիկ Պողոսյան և սովորողներ

2022-2023 ուսումնական տարի։Խոհարարություն ընտրած սովորողներ

  1. Էլիս Խեչոյան 9-5
  2. Ամալյա Մաչյան 9-5
  3. Օֆելյա Մանուկյան 9-5
  4. Լիլի Կիրակոսյան 9-7
  5. Անի Նազլումյան 9-խ5
  6. Արեգ Աբրահամյան 9-5
  7. Լևոն Ստեփանյան 9-3
  8. Նարե Հակոբյան 9-4
  9. Արման Փանոսյան 9-6
  10. Ռոման Թանթանյան 9-4
  11. Սարգիս Ավագյան 9-4
  12. Արամե Ասատրյան 9-4
  13. Դավիթ Թոքմաջյան 9-6
  14. Արեգ Պողոսյան 9-4
  15. Ալբերտ Սարգսյան 9-4
  16. Անի Ապրոյան 11-րդ դասարան
  17. Յուրի Հյուսյան 11-րդ դասարան
  18. Սյուզի Մարտիորսյան 11-րդ դասարան
  19. Սաթենիկ Տեր -Պետրոսյան 11-րդ դասարան
  20. Ռալֆ Հավանճեան 10-րդ դասարան
  21. Անիելա Հավանճեան 10-րդ դասարան
  22. Ժուլիա Մախուլ 10-րդ դասարան
  23. Դավիթ Խաչատրյան 10-րդ դասարան

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы