Հեյ ջան ղափամա

Ամբողջական ծրագիրը՝այստեղ

Հունվարի 26,ժամը 15։00 Մայր դպրոց մարմարյա սրահ

Հունվարյան ճամբարը ամփոփում ենք «Դդմածեսով»

Ազգագրության փառատոնի շրջանակում ավանդական ղափամայից բացի, սեբաստացիները կպատրաստեն դդմաուտեստներ։

Միասնական հյուրասիրության սեղանը գեղեցկացնելու ենք՝

  • Արևմտյան դպրոց-Դդումով թխուկ
  • Հյուսիսային դպրոց-Ղափամա,դդումով թխուկ
  • Արևելյան դպրոց-
  • Հարավային դպրոց
  • Միջին դպրոց-Ղափեամա,դդումով անուշ
  • Հետազոտական վարժարան-Դդումով կոտլետ
  • Քոլեջ-

Հյուրասիրության պատասխանատուներ՝

Ղափամայի օրը կրթահամալիրում տարբեր տարիներին՝

Ղափամայի բաղադրատոմս

Ծիսական խոհանոց

Ծրագիրը՝ Ծեսրի կենտրոնի

Հունվարի 26․9։30-11։00

Վայրը՝ Սեբաստացի կենտրոն

Գագարին նախագծի սովորողներով աշխատանք ուսումնական ծիսական խոհանոցում․ համակարգող-հյուրընկալներ՝ Վիկտորիա Հակոբյան և ճամբարականներ
Պատրաստում ենք՝
աղի բլիթներ
փոխինձ

Ս. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Սուրբ Սարգիս տոնի անբաժանալի մասն է աղի բլիթի արարողությունը: Տոնի նախորդ օրը երիտասարդներն ուտում են աղի բլիթ` հույսով, որ երազին իրենց կյանքի ուղեկիցը ջուր կտա:

Ինչպես պատրաստել աղի բլիթ

Բաղադրիչներ.

ալյուր – 1 բաժակ,

աղ – 1 ճ. գդ.,

ջուր

Ալյուրը մաղել, խառնել աղի հետ: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, գրտնակով կլոր բացել: Բլիթները շարել տապակի վրա, թխել մինչև վարդագույն դառնալը:

Մասնակիցներ՝Գագարին կլաստերի դպրոցների սովորողներ,դասավանդողներ,ավագ դպրոցի սովորողների ջոկատ։

Աղի բլիթի ծես 2023

Ազգային բաղադրատոմսերի փաթեթ

Ազգագրության փառատոնի շրջանակներում ճամբարային օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում խոհանոցը։Մեր ջոկատը ճամբարի ընթացքում հավաքագրում է հայկական ավանդական ուտեստների բաղադրատոմսեր,ուսումնասիրում տարածաշրջանային ուտեստների օատրաստման ձևերը։

Ազգագրության փառատոն։Խոհանոց

Հունվարի 8-26

Ուսումնական երկրորդ շրջանի աշխատակարգը՝  Ավագ դպրոցի ենթակայքում

Ձմեռային ազգագրական փառատոնի ծրագիրը՝  Հասմիկ Մաթևոսյանի բլոգում

Ձմեռային ազգագրական փառատոն

Նպատակը

  • հայկական ազգայգրական մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում
  • համաշխարհային ազգագրական մշակույթի ծանոթացում
  • Բաղադրատոմսերի ուսումնասիրում,փաթեթների կազմում,հրապարակում

Խնդիրներ

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Թեմա՝  խոհանոց

Ակնկալվող արդյունքներ՝ 

  • արտագնա ճամփորդություններ
  • ազգագրական բնույթի գործունեություն, վարպետաց դասեր
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում

Ընդհանուր աշխատակարգ

  • Ստուգատեսի ծրագրի լրամշակում, իրազեկում և տարածում

Հունվարի 8-26

  • ճամբարային ջոկատների գործունեության լուսաբանում բլոգներում, ենթակայքում, կայքում, էլ․ հարթակներում
  • ուսումնական նյութերի ստեղծում, տարածում
  • ճամբարային ազգագարական գործունեության ամփոփում, լուսաբանում

Համեղ խոհանոց ճամբարում

Հունվարյան ճամբարի ընթացքում,ամեն օր ջոկատը ինքնուրույն կպատրաստի իր ընդմիջումը

Նպատակը՝

  • ինքնուրույնության զարգացում
  • գնումների մշակույթ
  • առողջ սննդի պատրաստում և օգտագործում
  • արագ սննդից անցում բալանսավորված սննդակարգի

Ճաշացանկում նախատեսում ենք համտեսել տարբեր ազգերի խոհանոց՝

լրացվող․․․

  • աջարական խաչապուրի
  • պելմենի
  • պիցցա
  • թանապուր
  • ոսպով կարկանդակ

Ազգագրության փառատոն։2024 խոհանոց

Հրապարակումը լրամշակվում է

Ծրագիրը Հասմիկ Մաթևոսյանի բլոգից

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Խոհանոց»ծառայությունը, համատեղ ավագ դպրոցի 9-րդ դասարանների սովորողներից կազմված ջոկատի հետ, հունվարյան ճամբարի ընթացքում կբացահայտի ազգային խոհանոցի գաղտնիքները,մոռացված բաղադրատոմսերը,տարբեր նախագծերի շրջանակներում կսովորեցնի պատրաստել ազգային ուտեստներ,որպես ամփոփում ներկայացնելով ուտեստների,դրանց պատրաստման և մատուցման սովորույթների ամբողջական փաթեթ։

Բացահայտման և յուրացման ընթացքում ջոկատը կաշխատի՝

  • Չարխի հետ՝Ալիս Գևորգյան և ընկերներ
  • Փայտամշակման արվեստանոցում՝
  • Ինժեներատեխնիկական լաբորատորիայում՝
  • Ճամփորդություն՝ Արվեստի ու արհեստի քաղաք Գյումրի
  • Սովորող -սովորեցնող նախագծով ՝Արևելյան դպրոցի- 4-5րդ դասարանների սովորողների հետ կյուրացնեն ազգային խոհանոցի համերը՝Կարմիր լոբով-նռով պաշտետ

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы