Փոփ քեյք

խմորային հմտություններ

Փոփ քեյքերը վերջին տարում մեծ պահանջարկ ունեն երեխաների,պատանիների շրջանում։Ծննդյան առիքներին կամ պարզապես հավաքույթների սեղնին առաջին տեղում են փոփ քեյքերը,ամենատարբեր լուծումներով,շոկոլադապատ,կոնֆետներով զարդարված,կարամելիզացված և այլն։

Խոհարարության թիմը պատրաստում է բիսկվիտային խմորով փոփ քեյք։

Նախապես պատրաստված թթվասերային բիսկվիթը,լավ տրորել,վրան ավելացնել որևէ տեսակի կրեմ,կամ խտացրած կաթ,նույնաչափ գնդիկներ սարքել,դնել սառնարան,մատուցելուց կարելի է շաքարի փոշի ցանել։

Հացահատիկային կուլտուրաներ,Խմորային հմտություն

Պելմենի

Պելմենները Ռուսաստանի խորքերում և Սիբիրում բնակվող ուգրո-ֆիննական ազգությունների, ուդմուրտների, կոմի-պերմյակների, մանսիների և ֆինների ազգային կերակուրն է։ Հաճախ այն անվանում են սիբիրյան պելմեններ, քանի որ թափանցելով Սիբիր, այն վերապրել է իր երկրորդ ծնունդը։ Համաձայն ստուգաբանական բառարանների, ռուսերեն Пельмени (պելմեններ) անվանումը փոխառված է ուգրո-ֆիննական լեզուներից։ Այն կազմված է «պել»՝ ականջ և «նյան»՝ հաց բառերից, այսինքն՝ «հացե ականջ»։ 

Բաղադրիչներ՝

  • 2 ձու
  • 300գրամ գոլ ջուր
  • 0,5թեյի գդալ աղ
  • ալյուր 0,8 գրամ

Մասնագիտական կողմնորոշման տարատարիք խմբերը պելմենի պատրաստեցին մեծ ոգևորությամբ։Հաջորդ դասին եփելու են տարբեր բաղադրատոմսերով։

Առողջ կոնֆետներ

Կոնֆետներ բոլորը շատ են սիրում,բայց միշտ չէ ,որ խանութից գնված կոնֆետը վնասակար չէ։Այդ պատճառով մենք արտադրում ենք մեր՝առողջ կոնֆետները,որոնք չեն պարունակում՝շաքար,ձեթ,այլ հավելումներ

ատրաստում ենք արմավից կոնֆետներ,որոնք համեմել ենք ՝կոկոսի քերուկով,քունջութով,նուշ։

Մեր պատրաստած կոնֆետները հյուրասիրության համար են ,բայց կարող են նաև վաճառվել ըստ պատվերի,փոխելով բաղադրությունը։

Բաղադրատոմս՝

Արմավները կորիզահան անել,վերածել խյուսի,գնդիկների տեսքով թաթախեցինք տարբեր համեմունքների մեջ,փաթեթավորեցինք և մատուցեցինք սիրով։

Պատրաստում ենք մեր արտադրած արիշտան

Արիշտան լավ չորացնելուց հետո,եփում ենք եռացող ջրի մեջ առանց աղ օգտագործելու ,քանի-որ արիշտայի խմորը պատրատում ենք աղի։

Մի քանի տարբերակներ կան պատրաստման,բայց բոլոր ձևերում արիշտայի համն ու հոտը ապահովում է առատ յուղի կամ կարագի մեջ տապակելը։

6-8,9,10-11-րդ դասարանների սովորողների հետ կպատրաստենք արիշտա դասական տարբերակով,եռացող ջրի մեջ կեփենք բուն արիշտան,ջուրը կքամենք այնուհետև յուղի մեջ կտապակենք,մատուցում ենք սիրով։

Տնական արիշտա

Արիշտան շատ հին ժամանակներից հայերը պատրաստել են խորը աշնանը,չորացրել և պահել ձմռան համար։

Ռշտան կամ արիշտան ինչպես ընդունված է ԼԳեղարքունիքի մարզում,շատ համեղ կերակուր է,որը խատրաստվում է տարբեր բաղադրատոմսերով,տարբեր մթերքների համադրությամբ։

Տնական լապշան հիանալի այլընտրանք է խանութից գնված մակարոնեղենի համար: Այն պատրաստվում է ամենատարածված մթերքներից՝ ալյուր, ջուր, ձու։ Տնական մակարոնեղեն պատրաստելը բավականին աշխատատար գործընթաց է, սակայն դրանից պատրաստված ուտեստները համեղ են և սննդարար։ Դրանք առկա են տարբեր երկրների խոհանոցներում և շատ բազմազան են։ Լապշան լավ համադրվում է հավի, հորթի, խոզի մսի, սնկերի, ծովամթերքի, բանջարեղենի հետ։

Անթթխմոր խմորից տնական մակարոն պատրաստելու համար (ինչպես լուսանկարում է) ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.

— 1 ձու;

— 3 բաժակ ալյուր;

— ¾ բաժակ ջուր;

— աղ;

— խմորի սոդա.

Նախ ձուն խառնել ջրի հետ և լավ հարել: Ավելացնել աղ: Խառնուրդը պետք է աղի լինի:

Մաղեք ալյուրը և լցրեք 1½ բաժակ կուտակված աշխատանքային մակերեսի կամ խորը ամանի վրա: Միջին հատվածում փոս բացեք և դրա մեջ լցրեք պատրաստված հեղուկ խառնուրդը, ավելացրեք ½ թեյի գդալ խմորի սոդա, մանրակրկիտ խառնեք բոլոր բաղադրիչները և սկսեք խմորը հունցել: Սկզբում հարմար է դա անել պատառաքաղով, և երբ խմորը բավականաչափ կտրուկ դառնա, շարունակեք այն ձեռքերով հունցել: Խմորը պետք է ստացվի պլաստմասե, այն ավելի խիտ դարձնելու համար անընդհատ ալյուր ավելացնել:

Երբ խմորը ճիշտ հետևողականություն ունի, սկսեք գլորել: Հիշեք, որ ալյուրը շաղ տալ տախտակի կամ սեղանի վրա, որտեղ պատրաստելու եք արիշտա, և գլորել ալյուրը ալյուրով: Գլորում ենք բարակ շերտ: Դուք կարող եք դա անել հետևյալ կերպ. Խմորը փոշիացրեք ալյուրով և երեք անգամ գլորեք: Գլորում ենք, նորից շաղ տալիս ալյուրով, նորից ծալում, այլ տեղերում թեքելով խմորի շերտը, նորից գլորում: Կրկնեք այս գործընթացը ևս մի քանի անգամ, մինչև ստանաք խմորի ամենաբարակ շերտը:

Այնուհետեւ կտրեք արիշտա, դրանք կարող են լինել կարճ կամ երկար: Կարճ արիշտայի երկարությունը սովորաբար նույնն է, ինչ լայնությունը: Երկար արիշտա պատրաստելու համար կարող եք խմորը գլորել գլորում, կտրատել, ապա բացել: Լապշա կտրելու համար կարող եք օգտագործել հատուկ ալիքավոր անիվը:

Եթե ​​արիշտան պատրաստվում է ապագա օգտագործման համար, ապա դրանք պետք է չորացնել 12-15 ժամվա ընթացքում, մինչև փխրուն դառնան: Այնուհետեւ արիշտան պետք է տեղափոխվի կափարիչով տոպրակի կամ բանկայի մեջ, որտեղ դրանք կարող են պահվել շատ երկար ժամանակ:

Պատրաստի արիշտայի վրա ալյուր ցանել եւ թողնել կես ժամ: Նախքան ճաշ պատրաստելը, արիշտան պետք է տեղափոխվի քամոց կամ մաղ և մի փոքր թափահարվի: Դա արվում է ավելորդ ալյուրից ազատվելու համար:

Տնական արիշտայի ամենահեշտ բաղադրատոմսերից մեկը նիհար է: Դրա համար անհրաժեշտ է միայն ջուր, աղ և ալյուր:

Ընդմիջումը կրթահամալիրում։Ընթացք

Նախագիծ՝Սննդի մշակույթը կրթահամալիրում

Խոհարարություն ընտրած տարատարիք սովորողները,մեծ ոգևորությամբ պատրաստվեցին և իրականացրեցին սննդի կազմակերպման մասով,հարզրույցներ,որտեղ հարցերը հենց իրենք էին նախապատրաստել,«Առողջ ափսե» երկարաժամկետ նախագծի ուսումնասիրության արդյունքում։

Առողջ ափսե նախագծի թեմաներից են ՝

Սովորողները նախապես բաժանվելով թիմերի,արագ կողմնորոշվեցին,ո՞ր դպրոցն են գնալու;

Թիմային աշխատանքը նպաստում է սովորողների մտածելու,քննարկելու կարողությունների զարգացմանը։Օգնում է շփման բարդ հարցերին ավելի հեշտ լուծումներ գտնել։Թիմում աշխատելու կարողությունը կարևոր է խոհանոցում։

Տեսանյութ -հարցազրույցները՝

Տեսանյութերի տեսքով հարց ու պատասխաններից հետո,սովորողները կհրապարակեն իրենց ուսումնասիրության արդյունքում եկած եզրակացությանը։

Նախագիծը ամփոփելով չենք ավարտում աշխատանքը այս ծրագրի շուրջ,նյութերը օգտագործվելու են հետազոտական աշխատանքներում,որպես օգնող փաթեթ։Կրթահամալիրի ճաշացանկերի մշակման գործընթացում կատարելու են օգնող ֆունկցիա,սովորողի համային ճաշակի մասով։

Աշխատանքը կշարունակվի ծնողական հարթակում,ներկայացնելով խնդիրները,լուծումները,սննդիկազմակերպման նոր տարբերակները։

Ամփոփումը նախատեսվում է բաց դասի տեսքով,մեկ ամբողջական տեսաֆիլմի դիտում,քննարկում։

Հարիսայի ծես 2023

Նոյեմբերի 25, ժամը 11։00-ից

Կազմակերպումը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Խոհանոց»ծառայության

  • Վայրը-Սեբաստացի կենտրոն պատասխանատու՝Ռուզաննա Աբրահամյան և ընկերներ
  • Վայրը-Ավագ դպրոց պատասխանատու՝ավագ դպրոցի խոհարարության խումբ,ավագ դպրոցի մասնագիտական կողմնորոշման 9-րդ դասարանների խոհարարության ընտրության գործունեության խումբ ,

Նախապատրաստական փուլ

  • հարիսայի ծեսի ուսումնասիրություն
  • բաղադրատոմսերի ուսումնասիրություն
  • ձավարի մաքրում
  • հարիսայի պատրաստմանն ուղղված աշխատանքներ
  • սպասքի պատրաստում
  • հարիսայի պատրաստում

Խոհարարության ընտրության գործունեության խմբի սովորողները օրվա պատասխանատու՝

  • սեղանների դասավորում
  • հյուրասիրություն

Հարիսայի ծեսի օգնականներն են ՝

  • հյուրընկալության պատասխանատուներ՝
  • Լուսաբանման պատասխանատուներ՝

օգտագործված ամանները տեղափոխելու և հիգիենիկ վիճակը պահպանելու պատասխանատուներ՝

Մասնակիցներ

  1. 9-րդ դասարան
  2. 10-րդ դասարն
  3. 11-րդ դասարան

Հարիսայի ծես-նկարագրություն

Սննդի մշակույթը կրթահամալիրում

Նախագիծը իրականացնում են ավագ դպրոցի 9-րդ դասարանի խոհարարություն ընտրած սովորողնրեը

Տևողությունը՝ Հոկտեմբերի 15-նոյեմբերի-15ը
Ընթացքը՝ Ուսումնասիրում ենք առողջ ափսե սնվելու մեթոդը,։Ընտրությամբ խոհարարության սովորողնրեը բաժանվելով երկու,երեք հոգուց կազմված թիմերի,ընտրության օրերին ըստ նախապես որոշված օրերի,պտտվելով կրթահամալիրի պարտեզ-դպրոցներում,հարցազրույցների,տեսանյութ նկարելու արդյունքում կստեղծեն կարճ տեաաֆիլմեր,հարցերը նախապես մշակվել են Սեբաստացի կենտրոնի կողմից;

Նախագծի նպատակը՝

  • Սովորողների մոտ ձևավորել առողջ սնվելու մշակույթ

Նախագծի խնդիրները

  • Պարզել սննդի կազմակերպման բացերը կրթահամալիրում
  • Ուսումնասիրել տարբեր տարիքի սովորողների սնվելու նախասիրությունները
  • Սովորողների մոտ ձևավորել թիմում աշխատելու կարողություններ
  • Ձևավորել տանից դուրս գալուց առաջ նախաճաշելու սովորույթ

Նախագծի վայրը Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Նախագծի ամփոփում՝ բաց դաս քննարկում,տեսաֆիլմի ցուցադրություն

Մասնակիցներ՝Ավագ դպրոցի 9-րդ դասարանների ընտրությամբ խոհարարության սովորողներ

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы