Մեր հյուրն է ֆուդբլոգեր Անահիտ Դադոյանը

Դեկտեմբերի 8 ին,ժամը`13:00

Ավագ դպրոց խոհանոց ակումբում շարունակում ենք ուսումնասիրել առողջ սնունդը։Արդեն համոզվել ենք ,որ առողջ սնունդը նաև համեղ է,դյուրին պատրաստման մեջ և կարծես նորաձև է դառնում առողջ սնվելը։

Այս անգամ հանդիպում ենք Ֆուդբլոգեր Անահիտ Դադոյանի հետ,ով մի քանի տասնյակ հազար հետևորդ ունի սոց հարթակներում։Անահիտը ինքը լինելով մայրիկ,հաճախ պատրաստում է առողջ բաղադրիչներով բաղադրատոմսեր։

Միասին կպատրաստենք պատանիների կողմից շատ սիրված բուրգեր և իհարկե կփորձենք առավելագույնս օգտագործել անվնաս մթերք։

Մեզ հարկավոր է`

  • Ֆիտնեսս հաց
  • Հավի կրծքամիս
  • Հավկիթ
  • 🥕 գազար
  • Բրնձի ալյուր
  • Համեմունք ըստ ճաշակի
  • Հազարի տերևներ
  • Վարունգ
  • 🍅 լոլիկ
  • Սերուցքային պանիր
  • Հալվող պանիր
  • Կետչուպ

Արդյունքում սովորողները կհամոզվեն ,որ կարող են համեղ սնվել առողջ սննդակարգի միջոցով

Անահիտին կարող եք հետևել`

Համեղ բլիթները․․․

Նոյեմբերի 29-ին կայացավ առողջ բլիթների պատրաստման վարպետաց դասը,մեր հյուրն էր հացի տեխնոլոգ,առողջ սննդի ջատագով՝Անահիտ Գրիգորյանը ,պարապմունքին ներկա էին միջին դպրոցի սովորողները Գոհար Եղոյանի հետ,9-րդ դասարանների սովորողներ Քրիստինե Սահակյանցի հետ իսկ ավագ դպրոցի խոհարարության ակումբի մասնակցները աչքերով սերտում էին յուրաքանչյուր մանրունք, հետագայում խոհարարական ծրագրերում ինքնուրույն պատրաստելու համար։

Սովորողների հետ շատ մանրամասն ուսումնասիրեցինք պատրաստման ընթացքը,բաղադրիչները։ Անահիտի հետ քննարկեցինք յուրաքանչյուր բլիթի ինքնարժեքը,բուն բաղադրիչների ձեռք բերման տարբերակները։

Բլիթների պատրաստման առանձնահատկկությունն այն է,որ շաքար,մածուն,ձու,սպիտակ ալյուրը բացառում ենք։Այդ բաղադրիչների փոխարեն օգտագործում ենք փոխարինելով շաքարը՝գետնախնձորի օշարակով,ալյուրը՝ ցորենի ամբողջահատիկի ալյուրով,տարբեր հավելումները՝բնական սերմահատիկներով։

Յուրաքանչյուր խմորագնդիկ կշռում է 50գր,ջերմամշակումից հետո կորցնում է մոտավոր 12 տոկոս քաշ,Առողջ բլիթները ոչ միայն համեղ են,նաև շատ օգտակար և սննդարար,օրինակ երկու բլիթը կարելի է ուտել միջանկյալ հիմնական սնունդ ընդունելու արանքում։

Անահիտի հետ մանրամասն քննարկեցինք գետնախնձորի օշարակի սառը մզվացքի ընթացքը։հայկական արտադրության ապրանքների՝ կտավատի,դդմի սերմի,ալյուրի, ձեռքբերման տարբերակները։

Բլիթների պատրաստումից հետո քայլեցինք դեպի Սեբաստացի մոլլ,Անահիտը ուսումնասիրեց հացի ուսումնական արտադրամասը ,խոսեցինք տարբեր արտադրություններից,նախագծվեց մի քանի ծրագիր,որը հունվարին կփորձենք իրագործել։

Օրը ոչ միայն ուսումնական էր,այլ նաև համեղ և առողջ։

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы