Գնումների ապրանքանունների լրացում,թարմացում

Գնումների ապրանքանունների ցուցակում առաջարկում եմ ավելացնել՝

  • Քունջութ
  • դդմի մաքրած սերմ
  • արևածաղկի մաքրած սերմ
  • կտավատ
  • ցորենի ամբողջահատիկի ալյուր
  • ընկույզ
  • գետնանուշ
  • գետնախնձորի օշարակ-շաքարավազի փոխարեն
  • քերոփի օշարակ-շաքարավազի փոխարեն

Առողջ սնունդը 5-տարեկանների ծրագրում

Նախագծի նպատակն է՝

  • Ծնողական համայնքի ներգրավումը կրթահամալիրյան ծրագրերին
  • Կրտսեր տարիքի սովորողների սննդի կազմակերպումը,կազմակերպման բարելավումը
  • Առողջ սնվելու մշակույթի ներառումը կրտսեր տարիքից
  • Սովորող -սովորեցնող նախագծի բաղադրիչը կրթահամալիրի տարատարիք օղակներում

Նախագծի արդյունքում կունենանք հստակ լրացված ֆայլեր ծնողական համայնքի պատասխաններով,որոնց շնորհիվ կստանանք ստատիկ տվյալներ,սովորողների , նրանց ընտանիքների խոհանոցային մշակույթի,սննդի կազմակերպման մասին։

Նախագծի ընթացքում կունենանք հանդիպում ծնողների հետ,կխոսենք առողջ ապրելակերպից,հիմքում առողջ սննդակարգից։Ծնողների հետ հանդիօումը կօգնի միասնական սննդակարգի կազմելուն։

Ծնողնրին ուղարկելու ենք հարցաշար հետևյալ հարցերով՝

  • Արդյոք նախաճաշում է ձեր երեխան տանից դուրս գալուց առաջ
  • Իսկ դուք նախաճաշու՞մ եք
  • Եթե չեք նախաճաշում,ինչու՞
  • Հիմնականում ինչ ե՞ն սիրում ուտել երեխաները առավոտյան

Ամանորին ընդառաջ կրկին առողջ սննդի շրջանակներում կպատրաստենք բլիթ-տարեմարդուկներ/հին ավանդույթի համաձայն/ նախագիծը կվարեն խոհարարության ակումբի մասնակիցները։

Պատրաստում ենք բլիթներ Անահիտ Գրիգորյանի հետ

Աշնանային մանկավարժական ճամբարի ընթացքում տիար Բլեյանի ուղեկցությամբ ունեցանք աշխատանքային այց Դդմաշենի ուսուցչաց տուն,հանդիպում Գագարին կլաստերի դպրոցների խոհարարների հետ,որտեղ պատրաստեցինք առողջ բլիթներ,վարպետաց դասը վարում էր Անահիտ Գրիգորյանը՝հացի տեխնոլոգ,առողջ ապրելակերպի ջատագով։

Հենց այդ օրը պայմանավորվեցինք՝ հանդիպել Սեբաստացի կրթահամալիրում,ավագ և միջին դպրոցների ընտրությամբ խոհարարության խմբերի սովորողների հետ պատրաստել այդքան համեղ և օգտակար բլիթները։

Նոյեմբերի 29-ին

Հանդիպում շրջայց Սեբաստացի մոլլում 12:15

Քայլքով դեպի Մայր դպրոց 12:45

Նախագծի միջավայրը՝ավագ դպրոցի խոհանոց ակումբ 13:00

Անհրաժեշտ մթերք՝

  • Կտավատ
  • Դդմի սերմ
  • Արևածաղկի սերմ
  • Օրեգանո
  • Ցորենի ամբողջահատիկի ալյուր
  • Գետնախնձորի օշարակ
  • Քունջութ
  • Կարագ
  • Փխրեցուցիչ

Մասնակիցներ՝

  • 9-11-րդ դասարանների ընտրությամբ խոհարարության խմբի սովորողներ՝պատասխանատու՝ Վիկտորիա Հակոբյան
  • 6-8-րդ դասարաններում ընտրությամբ արտադրական խոհանոց խմբի սովորողներ պատասխանատու՝Գոհար Եղոյան
  • 6-9-րդ դասարաններում առողջագիտություն տեխնոլոգիական խմբի սովորողներ ատասխանատու՝Քրիստինե Սահակյանց

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы