Աղի բլիթ

 Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացածները, որովհետև այդ օրը սովորություն է աղի բլիթ պատրաստել և ուտել` երազում իմանալու համար, թե ով է ապագա հարսնացուն կամ փեսացուն։

 Թե երբվանից է սկսվել այս սովորույթը, հստակ հայտնի չէ։ Շատ հավանական է նաև, որ այն հին հեթանոսական գուշակության արարողությունների մաս լինի, որը մուտք է գործել քրիստոնեության մեջ։ Աղը և հացը հավանաբար կապվում են պահքի հետ, որի շրջանը երբեմն կոչվում է նաև աղուհացի օրեր։

Աղի բլիթ պատրաստելու համար շատ բան հարկավոր չէ,ջուր,աղ,ալյուր և սեր։

Ավագ դպրոցի 9-12-րդ դասարանի խոհարարության սովորողները փետրվարի 2ին պատրաստելու են աղի բլիթ,

։իսկ եթե ուզում եք աղի բլիթը համտեսել կսպասենք ձեզ ՝փետրվարի 3-ին ժամը՝ 9։00,ՍՈւրբ Երրորդություն եկեղեցում ,աղի բլիթները կբաժանվի ուսումնական ժամերգությունից հետո։

Սպասում ենք․․․

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы